.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Արտաշատում

ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Արտաշատի ՀԱԵ-ն Աստծո օրհնությամբ և զորությամբ ձևավորվել  է 2000 թ.-ի փետրվարին։ Վեր Ռընե Լևոնյանի առաջարկով, Վեր Գագիկ Հովհաննիսյանը, որը Հայ Ավետարանական Աստվածաբանական ճեմարանի ուսանող էր, սկսում է ավետարանչություն Արտաշատ քաղաքում։ Երեսունմեկ ընտանիք փափագ է հայտնում լսել Աստծո Խոսքը։ Արդյունքում 2000 թ.-ին քսանմեկ հոգի ապաշխարում և մկրտվում է։ Հավատացյալ ընտանիքներից Ազնիվ Ծառուկյանը Վեր Գագիկ  Հովհաննիսյանին առաջարկում է իրենց տանը պաշտամունքներ սկսել, որտեղ շարունակվում են ծառայությունները մինչև եկեղեցաշենք ունենալը։ 2005 թ.-ին Վեր Ռընե Լևոնյանի ջանքերով Արտաշատի քաղաքապետարանը նվիրում է քարաշեն շենքի մեկ հատված, որը ԱՀԱԸ օգնությամբ վերանորոգվում և հարմարեցվում է եկեղեցական ծառայություններին։ 2006-2021 թթ.-ին Արտաշատի ՀԱԵ-ում ծառայության է անցնում Վեր Հրանտ Բադալյանը։ 2021 թ.-ի հունիսից եկեղեցում հովվական ծառայություն է կատարում ՊատԳագիկ Դանիելյանը։

 

ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Պատվելի Գագիկ Դանիելյանը ծնվել է 1968թ-ի մայիսի 2-ին Գյումրի քաղաքում: 

1974-1984թ. Սովորել և ավարտել է Գյումրու Մ. Մազմանյանի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցը:

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:

2001-2005թթ.Սովորել և ավարտել է Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիան:

2014-2015թթ. Սովորել է Գյումրու գեղարվեստի քոլեջը, ստանալով ոսկերիչի որակավորում՝

զարդակիրառական նշանակության թանկարժեք իրերի պատրաստում:

1991-2001թթ. աշխատել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունում:

2001-2015թթ. եղել է Գյումրու Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու հովվի օգնական:

2015- 2021թ  հունիսը հովվել է  Երևանի ՀԱԹ-ի Հայ Ավետարանական Եկեղեցին։

2021թ-ի հունիսից Արտաշատի Հայ Ավետարանական եկեղեցու հովիվն է։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

 

ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՕՐ ԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

           Չորեքշաբթի

     17:00    Թատրոնի խմբակ           

      Հինգշաբթի

     10:30

     11:00

   Աղոթաժողով  

  Սբ Գր սերտողություն 

    Ուրբաթ

       16:00

   ՔԴ ժողով

    Կիրակի

       11:00 

       13:00  

       12:00

       17:30

   Առաջնորդների սերտողություն 

   Պատանյաց

   Աշակերտաց

   Բարի Լուրի խմբակ

 

 

 

Նախորդ
...
X