ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Ալավերդիում ծառայությունը սկսել է 1999 թվականից և գործել է վարձակալած տարածքում: Այդ ժամանակվանից գրասենյակն ակտիվ էր, որը համակարգում էր սոցիալական, երեխաների հովանավորության և կազմակերպչական ծրագրերը: Քրիստոնեական դաստիարակության շրջանակներում, սկսած 2000 թվականից՝ կազմակերպվել են ամառային հանգստի և բակային ճամբարներ: Սերտողությունները և կանոնավոր պաշտամունքները սկսվել են 2002 թվականից:
2004 թ.-ին ձեռք բերվեց եկեղեցաշենք, որը սկսեց գործել 2006 թ.-ից: Ինչպես գրասենյակը, այնպես էլ մնացած ծառայությունները տեղափոխվեցին և իրականացվեցին նոր շենքում: Հիմնադրման առաջին օրից գործել է կիրակնօրյա դպրոց մանուկների համար, հետագայում կազմակերպվել են նաև պատանիների և մեծահասակների համար նախատեսված ծառայություններ: Եկեղեցին հիմնադրման օրից հովվում է վեր. Արթուր Օչինյանը:
ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վեր. Արթուր Գագիկի Օչինյանը ծնվել է 1974 թ.-ի մայիսի 13-ին, ք. Ստեփանավանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում: 1993-1995 թթ.-ին ծառայել է Հայկական զինված ուժերում: 1995թ.-ին ընդունվել է իրավատնտեսագիտական համալսարան և ստացել իրավատնտեսագետի որակավորում, բակալավրի աստիճան: 1993 թ.-ից հաճախել է Ստեփանավանի ՀԱԵ և զինվորական ծառայությունից հետո ծառայել նույն եկեղեցու քրիստոնեական դաստիարակության(ՔԴ) և եկեղեցական ոլորտում: 1999 թ.-ին ԱՀԱԸ կողմից նշանակվել է Ալավերդու գրասենյակի պատասխանատու և իրականացրել ՀԱԵ ծրագրեր: 2001-2005 թթ. սովորել և ավարտել է ՀԱԱԱ -ն՝ ստանալով աստվածաբանության բակալավրի կոչում: Ավարտելուց հետո շարունակել է Ալավերդու ՀԱԵ հովվությունը մինչ այսօր: Ձեռնադրվել է 2014 թ.-ին: 1999թ. ամուսնացել է ՔԴ ծառայող Գայանե Շարբաթյանի հետ, ունեն երկու երեխա:
ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՕՐ | ԺԱՄ | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Երեքշաբթի |
12:00 16:00 |
Սուրբ Գրքի սերտողություն Փառաբանություն և աղոթք |
Չորեքշաբթի |
16:00 17:00 |
Աշակերտաց Երիտասարդաց պաշտամունք |
Ուրբաթ |
14:00 15:00 17:00 |
Աղոթաժողով Տիկնանց ծառայություն Եղբայրների ծառայություն |
Շաբաթ |
15:00 |
Մանուկների ծառայություն |
Կիրակի |
12:00 14:30 15:00
|
Տերունական պաշտամունք Պատանյաց խմբակ Զույգերի ծառայություն (երկու շաբաթը մեկ անգամ) |