.
ՀԱԵ Երևան, Բաղրամյան 18

Եկեղեցու համառոտ պատմությունը

Դեռևս 19-րդ դարում Հայ ավետարանական շարժումը սկիզբ առավ՝ մեծ տարածում գտնելով Արևմտյան Հայաստանում, որի կողքին գրեթե զուգահեռաբար զարգացավ ու տարածվեց նաև Արևելյան Հայաստանում։ 19-րդ դարի կեսերից սկսած՝ Հայ Ավետարանական համայնքներ կային ինչպես Շուշիում, Ալեքսանդրապոլում և այլուր, այնպես էլ Հայաստանի ներկայիս մայրաքաղաք՝ Երևանում։ Հետագայում՝ 1914 թ-ին, Երևանի նահանգի Հայ Ավետարանականները խնդրագիր ներկայացրին Կովկասի փոխարքա Վոռոնցով-Դաշկովին, և նրա թույլտվությամբ կազմավորվեց Հայ Ավետարանական Արարատյան Միությունը, որի կենտրոնը գտնվում էր Երևանում: Սակայն Խորհրդային տարիների բռնաճնշումների պատճառով, ի թիվս այլ կրոնական կազմակերպությունների՝ արգելվեց նաև ՀԱԵ-ի գործունեությունը ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում՝ Երևանում։

Տարիներ անց՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին զարթոնք ապրեց։ Արդեն 1993 թ-ի ամառվանից Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության տնօրենը՝ Լևոն Պարտակճյանը, ԱՀԱԸ Երևանի կենտրոնական գրասենյակում սկսեց անցկացնել կիրակնօրյա պաշտամունքներ։ 1994 թ-ի նոյեմբերից Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ և առաջնորդ ընտրվեց վեր Ռընե Լևոնյանը։ 1994 թ-ի հուլիսի 1-ից ՀԱԵ-ն ստացավ ՀՀ-ում պաշտոնապես գործելու իրավունք։ Երևանում պաշտամունքներ անցկացվեցին Նիկոլ Դուման 22 հասցեում, այնուհետև՝ 1994 թ-ից 2000 թ-ը` Ճարտարապետների տանը, իսկ 2010 թվականից մինչ այսօր՝ Մարշալ Բաղրամյան պող 18 հասցեում կառուցված ՀԱԵ եկեղեցաշենքում։ Գործող հովվի հետ միասին եկեղեցում հովվական ծառայություններ էին իրականացնում վեր Համլետ Կյուրեղյանը և վեր Գևորգ Գևորգյանը։ 2012-2022թթ-ը ավագ հովվի պարտականությունները ստանձնեց վեր Մկրտիչ Մելքոնյանը, իսկ օգնական հովվինը՝ վեր Հովհաննես Հովսեփյանը, ինչպես նաև, 2021 թ-ի մայիսի 30-ին տեղի ունեցած  պաշտոնակոչությամբ՝ պատ Սուրեն Մակարյանը։ 2021թ.-ի վերջից հովվական խմբին միացավ վեր. Գևորգ Գասպարյանը, 2022-ի ամռանը՝ Արմեն Միսակյանը՝ մեկ տարվա փորձաշրջանով: 2023թ.-ից օգնական հովվի ծառայությունն իրականացնում է Արկադի Հանիսյանը: 2025-ի սեպտեմբերից եկեղեցու հովիվությունը ստանձնել է վեր. Ավետիք Խաչատրյանը:    

Այժմ ՀՀ մայրաքաղաք Երևանի բազմազբաղ և աղմկոտ առօրյայում ՀԱԵ նպատակն է Աստծո ձայնը լսելի դարձնել մարդկանց սրտերին՝ ավետարանի պատգամը հասցնելով հայրենակիցներին, օգնելով մերօրյա հարցերին ու մարտահրավերներին դիմագրավել՝  համաձայն Աստծո Խոսքի և սկզբունքների։   

    

 

 

Հովվի կենսագրությունը

 

 Վերապատվելի Ավետիք Խաչատրյանը ծնվել է 1976 թ.-ին Աշտարակ քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի թիվ 3 դպրոցում: Այնուհետև 1993-1999 թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանն ու ստացել միջազգային տնտեսական հարաբերությունների մագիստրոսի աստիճան: 1996-1998 թթ.-ին, օգտվելով  տարկետման իրավունքից, պատադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ ԶՈՒ-ում: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է տարբեր ոլորտներում, ղեկավարել է սեփական բիզնեսը, եղել է թերթի խմբագիր: 2000թ.-ին՝ Աստծուն փնտրելու ճանապարհին, սեփական որոշմամբ մկրտվել է Հայ Առաքելական եկեղեցում, սակայն իրական ապաշխարություն ու վերստին ծնունդ ստացել է մեկ տարի անց, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երիտասարդական ճամբարում, ուր հրավիրվել էր մտերիմ ընկերոջ կողմից: Կյանքն Աստծուն նվիրելուց հետո սկսել է ակտիվ ծառայել այն ժամանակ Երևանի Նիկոլ Դուման փողոցի վրա գտնվող ՀԱԵ-ի պատանեկան ու երիտասարդական ծրագրերում: 2002 թ.-ից 3 տարի ազատ ունկնդիր է եղել ՀԱԵ աստվածաբանական ակադեմիայում, իսկ 2005 թ.-ին պաշտոնապես ընդունվել ու 2009 թ.-ին ավարտել է այն՝ ստանալով Աստվածաբանության բակալավրի կոչում: 2007 թ.-ին ամուսնացել է համակուրսեցու՝ ՀԱԵ ՔԴ ծառայող Ցոլինե Միքայելյանի հետ: Սովորելու տարիներից մինչ օրս անդադար հովվական ծառայության մեջ է: Քրիստոնեական դաստիարակության ծառայություն է իրականացրել Բյուրեղավանում, հովվական ծառայություն՝ Նիկոլ Դուման և Բաղրամյան 18 հասցեներում գտնվող ՀԱԵ-ներում: 2013 թ.-ին գործնական ուսուցում ու փորձաշրջան է անցել Լիբանանի Հայ Ավետարանական եկեղեցիներում: 2013 թ.-ին քարոզչության արտոնություն ու պատվելիի կոչում է ստացել ու շարունակել ծառայությունը Բաղրամյան 18-ում՝ որպես օգնական հովիվ: 2016 թ.-ի դեկտեմբերից ստանձնել է Աբովյանի ՀԱԵ-ի հովվությունը, որտեղ 8 ամիս ծառայելուց հետո վերադարձել է Բաղրամյան 18: 2017 թ. հոկտեմբերից ստանձնեց ՀԱԵ ՔԴ բաժնի տնօրենի պարտականությունները, որոնք կատարում է մինչ օրս: 2018 թ.-ի ապրիլի 8-ին ձեռնադրվել ու ստացել է վերապատվելի տիտղոսը: ՔԴ տնօրենի պաշտոնի հետ համատեղության կարգով 2020 թ.-ի սկզբից հովվական ծառայություն է իրականացրել Երևանի Հույսի Տուն Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում: 2021-2025թ.-ի օգոստոսի 31-ը ՀԱԵ ՀԱԹ-ի հոգևոր հովիվն էր: Վերապատվելի Ավետիք Խաչատրյանը երկու դուստրերի հայր է: 

 

Պատվելի Արկադի Սամվելի Հանիսյանը ծնվել է 1980 թ. hուլիսի 29-ին, Լոռու  մարզի Ալավերդի քաղաքում: 1987-1997 թթ . սովորել և ավարտել է Ալավերդու՝ Հ. Թումանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:  1998-2000 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Ստեփանակերտ քաղաքում, որպես հրետանավոր:  2001 թ.-ից հաճախել է Ալավերդու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի, որտեղ և ապաշխարել էԻր ուխտն Աստծո հետ հաստատել է 2002 թ.-ի ամռանը՝ ջրային մկրտությամբ: 2002 թ.-ին աշխատել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունումորպես ֆուտբոլի  մարզիչ` միևնույն ժամանակ ծառայելով տեղական եկեղեցում՝ պատանեկան և երիտասարդական խմբերում: 2004-2021 թթ.-ին եղել է ՀԱԵ Ալավերդու քրիստոնեական դաստիարակության պատասխանատուն: 2004 թ.-ից աշխատել է նաև Ալավերդու մարզադպրոցում՝ որպես ֆուտբոլի մարզիչ: 2015-2019 թթ.  սովորել և ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնտեսագիտության բաժինը՝ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն  և կառավարում» մասնագիտությամբ: Հետևելով Աստծո կանչին ու զգալով հովվական ծառայության կոչումը՝ 2021-2024 թթ. սովորել և ավարտել է Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցը՝ ստանալով  աստվածաբանության մագիստրոսի որակավորում: 2024 թ.-ի հունիսից հովվական փորձառական շրջան է անցնում  ՀԱԵ Բաղրամյան 18-ում՝ որպես օգնական հովիվ: 2025թ.-ի սեպտեմբերի 27-ին ստացել է քարոզչության արտոնություն և պատվելիի կոչում: Ամուսնացած է Վիոլետա Թավադովայի հետ, ունեն երեք որդի

 

Եկեղեցական Ծառայությունների ժամանակացույց 

 

Մանուկներ (0-3 տ․)

 

 

Կիրակի, ժամը՝ 11:00

 

Մանուկներ (2-6 տ․)

Կիրակի, ժամը՝ 11:00

 

Մանուկներ (7-13 տ․)

Շաբաթ, ժամը՝ 12:30

Կիրակի, ժամը՝ 11:00

 

Պատանիներ

Շաբաթ, ժամը՝ 13:00

 

Երիտասարդներ

Ուրբաթ, ժամը՝ 18:00

 

Աշակերտաց

Ուրբաթ, ժամը՝ 17:00

 

Երիտասարդ տղաների և աղջիկների սերտողություն
(17-35)

 

Երեքշաբթի 18:30

 

Երիտասարդ զույգեր

Ամիսը երկու անգամ

 

Տիկնանց սերտողություն

Երեքշաբթի, ժամը` 11:00

Հինգշաբթի, ժամը` 11:00

 

Տղամարդկանց սերտողություն

Հինգշաբթի, ժամը՝ 18:00 

 

Սուրբ Գրքի սերտողություն

Շաբաթ, ժամը՝ 11:00

 

ՍԳ սերտողություն ծնողների հետ

 

Շաբաթ, Ժամը՝ 12:30

Կիրակի, ժամը՝ 12:30

 

Հովվական ընդունելություն

Երեքշաբթի և ուրբաթ,

ժամը՝ 13:00 – 15:00

 

 

 

 

 

 

 

Նախորդ
...
X