.
Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես ՀԱԵ-ում

Սիրիական քաղցրավենիքներ, սարմա, քյուվթա, ձեռագործ սփռոցներ, ուլունքներով կարված նկարներ, հատուկ ներկերով պատկերազարդ ափսեներ, գործված շալեր, շարֆեր, գլխարկներ ու կիրառական եւ դեկորատիվ այլ իրեր, որոնք Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Բաղրամյան 18-ի համայնքի անդամները պատրաստել են իրենց ձեռքերով:

ՀԱԵ համայնքի մոտ մեկ տասնյակ շնորհաշատ անդամներ, այդ թվում եւ սիրիահայեր, իրենց աշխատանքները ներկայացրել են եկեղեցու կից սրահում:

Ձեռագործ աշխատանքների այս ցուցահանդեսն առաջին փորձն է: Նպատակը՝ համայնքային կյանքն ակտիվացնելը, միմյանց տաղանդներին ծանոթանալն ու իրար խրախուսելն է:   

Նախորդ
...
X