ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Թումանյանի ավետարանական եկեղեցին կազմավորվել է 2002թ.-ի սեպտեմբերին, առաջին պաշտամունքին ընդամենը 4 հոգի է ներկա եղել: Սկզբնական շրջանում (մոտ 5 տարի) եկեղեցաշենք չեն ունեցել, հավաքվել են տներում՝ սերտելու Աստծո Խոսքը: Եկեղեցաշենքը, որտեղ մինչ օրս տեղի են ունենում ծառայությունները, Թումանյանի ՀԱԵ-ին է պատկանում 2006թ.-ից: Եկեղեցին հիմնադրման օրվանից մինչև կյանքի վերջին շունչը հովել է Ռոբերտ Մխիթարյանը, ով ծանր հիվանդությունից ի Տեր ննջեց 2022թ.-ի փետրվարի 11-ին: Ներկայումս Թումանյանում ՀԱԵ հովվական ծառայությունը համատեղության կարգով իրականացնում է ՀԱԵ Ալավերդու հոգևոր հովիվ վեր. Արթուր Օչինյանը:
ՕՐ | ԺԱՄ | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Երկուշաբթի |
14:00 |
Այցելություններ |
Երեքշաբթի |
11:00 |
Քույրերի սերտողության խումբ |
Չորեքշաբթի |
15:00 |
Աղոթաժողով |
Ուրբաթ |
15:00 16:30 |
Աշակերտաց Երիտասարդաց |
Շաբաթ |
15:00 |
Պատանյաց |
Կիրակի |
11:00 13:00 14:00 |
Տերունական Պաշտամունք Մանուկների կիրակնօրյա Եղբայրական |