ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Դիլիջան քաղաքում ծառայություն է իրականացնում 2000թ.-ից: Եկեղեցու առաջին անդամները մի խումբ հավատացյալներ էին, որոնք տնային պայմաններում Աստվածաշունչ էին սերտում: Աստծո խոսքի իմացության ցանկությամբ տոգորված նրանք դարձան ՀԱԵ մշտական անդամները: Սկզբում ՀԱԵ-ն Դիլիջանում ուներ 7 անդամ եւ 27 ոչ մշտական այցելու: Ասյօր եկեղեցու մկրտված անդամների թիվը 60-ից ավելի է:
Տարիներ շարունակ եկեղեցական ծառայություններն իրականացվել են բնակելի շենքի մի փոքրիկ բնակարանում: Նեղ ու անհարմար սենյակը, սակայն, չի ընկճել հավատացյալներին այլ մարտահրավեր է դարձել, որպեսզի աղոթեն նոր ու ընդարձակ եկեղեցաշենքի համար:
20016թ.-ի եպտեմբերի 25-ին, Դիլիջանի ՀԱԵ անդամներն ու ՀԱԵ 170-ամյակի առիթով Հայաստան ժամանած հյուրերի մի մասը, նորակառույց եկեղեցաշենքում փառաբանության պաշտամունք բարձրացրեցին առ Աստված, շնորհակալություն հայտնելով պատասխանված աղոթքների, եկեղեցաշենքի, ինչպես նաեւ բարերարներ տեր եւ տիկին Դոկ. Նազարեթ ու Դոկ. Անի Դարագչյանների, եւ Անաիս Տերյանի համար, որոնց աջակցությամբ Հայաստանյայաց Ավետարանական Եկեղեցու Դիլիջանի համայնքի տեսիլքն իրականություն դարձավ: ՀԱԵ-ն Դիլիջանում հիմնադրման օրվանից 25 տարի հովվել է վերապատվելի Գառնիկ Թութիկյանը: Իսկ 2025թ.-ի սեպտեմբերից հովվի ծառայությունը վստահվել է վեր. Արամ Մկրտչյանին:

ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վեր․Արամ Մկրտչյանը ծնվել է 1970 թ.-ին, Գորիսում։ 1974 թ․-ին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1985 թ․ ավարտել է միջնակարգ դպրոցը և ուսումը շարունակել մասնագիտական ուսումնարանում՝ «էլէկտրոեռակցող» մասնագիտությամբ։ 1988-1991 թթ․ ծառայել է Սովետական միության նավատորմում։ 1991 թ․-ին վերստին ծնունդ է ունեցել Հայ Ավետարանական Մկրտական Եկեղեցում, որից հետո ամբողջովին նվիրվել է հոգևոր ծառայությանը։ 1992-1997 թթ․ Ֆինլադիայի «Պատմոս» բարեգործական կազմակերպության հետ և միջնորդությամբ աշխատել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը՝ որպես հոգևոր ուսուցիչ։ 1997-2001 թթ․ ուսանել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ճեմարանում, իսկ 2001 թ․-ից ծառայության է անցել, որպես Արցախի Հայ Ավետարանչական ընկերակցության Շուշիի գրասենյակի պատասխանատու և Ստեփանակերտի գրասենյակին կից հոգևոր մասով Քրիստոնեական Դաստիարակության պատասխանատու, սակայն կարճ ժամանակ հետո թողնելով Շուշիի գրասենյակի պատասխանատվությունը՝ լրիվ ժամանակով անցել է ՔԴ ծառայության, քանի որ Արցախում դեռ կազմավորված չէր ՀԱԵ-ն։ 2002թ․-ին ամուսնացել է ՔԴ ծառայող Մարիամ Գասպարյանի հետ, որի հետ սովորում էր Աստվածաբանական ճեմարանում։ 2003թ.-ից սկսած՝ քայլ առ քայլ կազմավորվեց Արցախի ՀԱԵ-ն, իսկ 2009 թ.-ին եկեղեցին ունեցավ պետական գրանցում։ Նույն թվականին Արամ Մկրտչյանը ձեռնադրությամբ ստանձնեց եկեղեցու հովվական ծառայությունը։ 2018 թ․-ին հովվական նոր ծառայություն է ստանձնել Հայաստանի Լոռվա մարզի Շիրակամուտ համայնքի ՀԱԵ-ում։ Իսկ 2025թ.-ի սեպտեմբերից տեղափոխվել է Դիլիջան ու շարունակել հովվական ծառայությունը Դիլիջանի ՀԱԵ-ում: Ունի երկու դուստր։