.
ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐ 3 կամ կրկին ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ հետ

«Ինչու՞ եք անում, միևնույնն է, բոլորը հարյուր են նշելու»,- այսպես արձագանքեց առաջնորդներից մեկը՝ նկատի ունենալով ճամբարային վերջին օրն իրականացվող արժևորման ընթացքը պարտավորեցնող էր․․․

Այս դրվագից այն կողմ մի խումբ պատանիներ ու երիտասարդներ, առաջնորդներ ու հովիվներ արժևորում էին անցած գրեթե երեք օրերը՝ համակարգելով լավ ակնթարթներն ու դասակարգելով դրանք երեք տարբեր մոտեցումներով պաստառներին։

Սպասված, սակայն արդեն իսկ հիշողության մի մասը դարձած արժևորվող իրադարձությունն «Աշակերտաց համագումարն» էր, որն իրականացավ 2021թ.-ի հոկտեմբերի 28-ից 30-ը։ Ժամանակներից վեր գտնվող Աստված երկրային ճիշտ ժամանակին՝ ուղիղ խստացումների և արգելքների սահմանագծին, որոշեց իր զավակների սրտերում աշխատանք տանելու պահը։

Հենց այս Աստծո շուրջ՝ ինչպես հազարամյակներ առաջ հարյուրավոր մարդիկ, այնպես էլ այս օրերի ընթացքում շուրջ 170 տարատեսակ բնավորություններով, աշխարհայացքներով, տեսլականով և նույնիսկ տարիքային մեծ տարբերությամբ (13-22 տ) աշակերտներ էին հավաքվել հավաքվել էին մեկ տեղում, մեկ նպատակի շուրջ, որն է՝ ապրելով գործնական հավատք՝ ամբողջ հոգով, սրտով և մտքով հետևել Քրիստոսին, որը հենց իրական ծառայությունն ու Աստծո աշակերտի էությունն է։

170 սպասում արդարացավ, 170 բաց սիրտ լիացավ, 170 հոգի առավել մտերմացավ հոգիների Տիրոջ հետ։

Պատկերացումներում մտածված և իրականությունում մարմնացած ծրագիրը սպասվածից ավելին ու մտածվածից վեր էր, չէ՞ որ անսպառ գաղափարների Աստված մարդկանց միջոցով իրագործում է իր ստեղծագործ մտքի մի փոքրիկ մասը՝ փոքրիկ դետալներ, որոնք հավաքվում են, կառուցում իրականությունն ու ուղիղ կապ հաստատում իր զավակների սրտի ու մտքի հետ։ Յուրաքանչյուրը գիտակցում էր սա, ինչպես նաև այն, որ մեծ պատկերի մի մասն է։

45 ժամ, որից 31-ում՝ աղմկոտ, բայց օդում ջերմ խոսակցություններով հյուրասիրություններ էին, ազատ, բայց համակարգված այլընտրանքային խաղեր, անխոս, բայց խոսուն ներկայացումներ, սեփական «ես»-ը նորովի բացահայտող սեմինարներ, հենց մասնակիցների կողմից փոքրիկ ելույթներ, փոքր խմբերում ծանրակշիռ գաղափարներով քննարկումներ ու սերտողություններ, սիրտը շարժող ու միտքը նորոգող պատգամներ, իսկ մյուս 14 ժամը՝ քուն, կամ էլ ննջարաններից լսվող գաղտնի շշնջոցներ։

Համագումարի օրերը ճամբարային օրերից տարբեր ու տպավորիչ դարձնող քայլերից մեկը «լազեր թագ» խաղն էր, որի համար հետևորդները սպառազինվեցին ու զգացին՝ ինչպիսի պայքար պետք է մղել հանուն հաղթանակի՝ սրա մեջ տեսնելով հոգևոր նշույլներ և ըմբռնելով, որ այս օրերին սպառազինվում էին Աստծո Խոսքով՝ ընդունելով իրենց պատկանելիությունը, գիտակցելով խոնարհության և իմաստության կարևորությունն Աստծո մեջ և Աստծո համար։ Եթե խաղի ընթացքում ժամանակավոր պայքար մղվեց և պարտվողներ եղան, ապա հոգևոր պատերազմից հաղթանակած դուրս գալու համար պայքարն անդադար պետք է լինի։

Վերջում աշակերտներից ոմանք փորձում էին կռահել հաջորդ հանդիպման ժամանակը՝ ասելով՝ գարնանը կհանդիենք այս մտքերով ավետարանական համայնքին պատկանող, սակայն Հիսուս Քրիստոսին հետևող 170 աշակերտները վերադարձան իրենց քաղաքներ՝ խոնարհությամբ ծառայելու և իմաստությամբ վարվելու։

 ․․․Արժևորման պաստառներն իրոք «ներկվեցին» 100 բալով։ Իհարկե, ոչ բոլորի համար, կային 50-ներ, սակայն այն աշակերտները, ովքեր համագումարից հեռացան՝ իրենց հետ տանելով Աստծո Խոսքը, ջանալու են 100 բալով իրագործել իրենց լսածը․․․ պարտավորեցնող է։

Նախորդ
...
X