.
ՀԱԵ երիտասարդների հանդիպում Ստեփանավանում

Ստեփանավանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին հյուրընկալել էր ՀԱԵ Վանաձորի երիտասարդներին: Միասնական պաշտամունքին ներկա էր մոտ 50 երիտասարդ: Այս հանդիպումը փոխադարձ այցելության արդյունք էր. նախորդ ամիս  ՀԱԵ Ստեփանավանի երիտասարդներն էին այցելել Վանաձոր: Հանդիպումների նպատակը՝ միասնաբար Աստծուն փառաբանելն էր: Վանաձորում պատգամաբերը Վեր. Գեւորգ Գասպարյանն էր, թեման՝ «Հաղթանակն Աստծո կողմից է»: Ստեփանավանում պատգամաբերը պատվելի Խաչատուր Խաչատրյանն էր, իսկ թեման՝ «Վստահություն առ Աստված»: Փորձառու առաջնորդների ջանքերով, հատուկ մտածված ժամանցի՝ խաղերի, մրցույթների, երգերի և այլ հետաքրքիր նախաձեռնությունների շնորհիվ, հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում: Երիտասարդները միմյանց հետ շփվելու առիթ ունեցան, միասին աղոթեցին ու սերտեցին Աստծո խոսքը: Վանաձորի երիտասարդները դատարկաձեռն չէին եկել, նրանք Ստեփանավանի ՀԱԵ-ի երիտասարդացին գեղեցիկ հուշանվեր հանձնեցին:

Նախորդ
...
X