.
Վավերագրական ֆիլմ նվիրված ՀԱԵ 170-ամյակին

«Լուսավորչության ճանապարհով», այսպես է կոչվում «Ման Փիքչերս» ստուդիոյի նկարահանած վավերագրական ֆիլմը՝ նվիրված  Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյակին: Այն պատմում է եկեղեցու ծագման, գործունեության ու հատկապես կրթադաստիարակչական ու հայապահպանության ոլորտում ունեցած մեծ ավանդի մասին: Ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը (ով հայտնի է նաեւ «Արարատից Սիոն», «Փրկության քարտեզ» ու այլ ֆիլմերով) եւ օպերատոր Աշոտ Մկրտչյանը եղել են Թուրքիայում, Լիբանանում, բոլոր այն մեծ ու փոքր քաղաքներում, որտեղ ՀԱԵ-ն դպրոցներ, կրթարաններ, համալսարաններ ու հայապահպանության համար այլ հաստատություններ է հիմնել: ՀԱԵ մասին պատմող ֆիլմի տեքստի հեղինակը ՀՀ վաստակավոր գործիչ, դերասան եւ բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն է: Ֆիլմից մի հատված առաջին անգամ ցուցադրվել է ՀԱԵ 170-ամյակի գլխավոր տոնակատարությանը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Ֆիլմի ամբողջական ցուցադրությունը կազմակերպվեց ՀԱԵ Բաղրամյան 18-ում: