.
ՀԱԵ Վեր. Փոլ Հայդոսթյանի «Հայկական հետքը»

Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը, «Հայկական հետք» հաղորդաշարի շրջանակներում, եղել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, այցելել սփյուռքում միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան համալսարան, զրուցել համալսարանի նախագահ, Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ՝ վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանի հետ: Վերապատվելին պատմում է իր նախնիների, ընտանեկան ավանդույթների, հոգեւոր ու մշակութային դաստիարակության, ՀԱԵ առաքելության, գործունեության, ծառայության կարեւորության ու այլ թեմաների մասին: