.
Հունվարն ավետման ամիս էր ՀԱԵ-ում

Եկեք Սուրբ Ծննդյան երգեր երգենք, ուրախության ծափ զարկենք, շեփոր հնչեցնենք։ Թող յուրաքանչյուրի սրտում հնչի հրեշտակների երգը․ «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն»։

Հրեշտակների ուրախության ու փառաբանության այս երգին էին միացել Հայաստանում և Արցախում գործող ՀԱԵ առաջնորդներն ու կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր շուրջ 25 քաղաքներում ու գյուղերում մեկ ամսվա ընթացքում դարձել էին բարի լուրն ավետող, ուրախություն ու սեր տարածող հրեշտակներ։ Ամեն քաղաքում յուրովի էին ավետում բարի լուրը, յուրովի էին խոսում տալու, սիրելու և իրար ներելու մասին, բայց այդ ամենի պատճառը Փրկիչն էր, Աստծո որդին, Ով նախ Ինքը մեզ սիրեց և Իր սերը ցույց տալու համար մարդացավ։ 

Հուզմունք, սիրով լցված սրտեր, ուրախությունից փայլող աչքեր, հույս․․․ ահա այն ամենը, ինչ կարելի էր տեսնել ավելի քան 70 միջոցառումների վերջում։ Շուրջ 14 000 մանուկ միջոցառումներից հետո հրեշտակի նման գնաց մյուսներին ավետելու բարի լուրը։  

Քանի որ Սուրբ Ծնունդը նաև նվերներ տալու և ստանալու ժամանակ է, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը նաև նվերներ էին պատրաստել ավելի քան 11 000 երեխայի համար, որոնք ամբողջացրեցին մանուկների ուրախությունը։

Թո՛ղ, որ Սուրբ Ծննդյան ուրախության ավետիսը, խաղաղությունն ու սերը տիրի մեր սրտերում, ընտանիքներում և մեր երկրում ողջ տարվա ընթացքում։

 

Լիլիթ Անտոնյան

ՀԱԵ ՔԴ աշխատակից

 

Նախորդ
...
X