ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
2000թ.-ի մայիսին Աբովյան քաղաքում մի խումբ քույրեր Աստծո կամքով և առաջնորդությամբ սկսեցին հոգևոր ծառայություն մատուցել քաղաքի ծերերին, ծնողազուրկ մանուկներին` միաժամանակ նրանց կերակրելով ու օգնության ձեռք մեկնելով: Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության աջակցությամբ նրանք բացեցին Կիրակնօրյա դպրոց, որտեղ գործում էին նկարչական, փայտամշակման, թատերական, հելունագործության, ասեղնագործության, հայոց լեզվի և այլ խմբակներ: Հետզհետե Աստծուն ծառայողների խումբը մեծացավ և սկսվեց ձևավորվել Աբովյանի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին: Տարիներ շարունակ եկեղեցին գործել է մանկապարտեզներում կամ բնակելի շենքերի փոքրիկ սենյակներում: Այսօր էլ եկեղեցին գործում է նեղ պայմաններում, որը սակայն չի ընկճում եկեղեցու անդամներին՝ հավատարմությամբ Աստծուն ծառայություն մատուցելուն: Եկեղեցում իրենց ծառայություններն են մատուցել պատվ. Արմեն Մովսիսյանը, Պետրոս Ներսիսյանը, վեր. Համլետ Կյուրեղյանը, Սամվել Նալբանդյանը, վեր. Ավետիք Խաչատրյանը, պատ. Արամ Բաբաջանյանը: 2018թ.-ից եկեղեցին հովվում է պաշտոնակոչված հովիվ՝ պատ. Արմո Արզումանյանը:
ՀՈՎՎԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Պատվելի Արմո Արզումանյանը ծնվել է 1970թ.-ին: 1987թ.-ին ավարտել է Աբովյանի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1988-1990թթ. ծառայել է խորհիդային բանակում: 1990-1992թթ. սովորել է Երևանի թիվ 25 քոլեջում և ստացել դերձակի որակավորում: Ապաշխարել է 1997թ.-ին Ուկրաինայում և տարիներ անց վերադառնալով հայրենիք` 2002թ.-ից սկսել է հաճախել Աբովյանի ՀԱԵ, որտեղ էլ մկրտվել է 2005 թ.-ին: 2007-2013թթ.-ին հոգևոր կրթությունը ստացել է Կալիֆորնիայի նահանգի Լեյկվուդի Eagle Rock University-ի Հայաստանի մասնաճյուղում և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում: 2018թ.-ին պաշտոնակոչվել ու հովվական ծառայության է անցել Աբովյանի ՀԱԵ-ում: Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Պաշտամունք
Կիրակի ժամը 11:00
Մանուկների ծառայություն
Կիրակի ժամը 13:00
Պատանիների ծառայություն
Կիրակի ժամը 15:00
Երիտասարդների ծառայություն
Հինգշաբթի ժամը 19:00
Նկարչական խմբակ
Շաբաթ ժամը 14:00
Աղոթաժողով
Երեքշաբթի ժամը 15։00
Տիկնանց աղոթաժողով
Երեքշաբթի ժամը 21։00 online
Չորեքշաբթի ժամը 15։00
Աշակերտաց
Չորեքշաբթի ժամը 16։30 Կրտսեր խումբ
ժամը 17։30 Ավագ խումբ
Սերտողություն
Շաբաթ ժամը 17։30
Զույգերի ծառայություն
Երկու շաբաթը մեկ անգամ
Եղբայրական աղոթաժողով
Ամեն ամսվա վերջին օրը՝ ժամը 21:00
Ծառայողական հանդիպում
Ամեն ամսվա վերջին կիրակի օրը՝ ժամը 17:00