.
Սուրբ Ծննդյան ավետում` երգերով

Սուրբ Ծննդյան Բարի լուրը հունվարի 5-ի երեկոյան, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Բաղրամյան 18-ի երիտասարդները ավետեցին տնետուն անցնելով ու Սուրբ Ծննդյան երգեր կատարելով: Այս անգամ երիտասարդներից կազմված երգչախումբը նախ Ազատության հրապարակի մեծ տոնածառի մոտ ավետեց մեր Փրկչի ծննդյան լուրը, այնուհետեւ այցելեցին ՀԱԵ համայնքի անդամներին: Երիտասարդները սկզբում մուտքի մոտ են Սուրբ Ծննդյան երգերով հայտնում Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին, այնուհետեւ, երբ ընտանիքը, ում այցելել են,  ներս է հրավիրում, Ավետման ծրագիրը շարունակվում է տանն ու ավարտվում տվյալ ընտանիքի համար աղոթքով:  

 

Նախորդ
...
X