.
Սուրբ Ծննդյան միասնական պաշտամունք

 «Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, ձեզ եւ մեզ մեծ Ավետիս, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: Քրիստոնյաների ամենակարեւոր տոներից մեկը՝ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցիներում եւս ավետվեց բարի լուրի հայտնության այս խոսքերով՝ Սուրբ Ծննդյան պաշտամունքի ընթացքում: Բաղրամյան 18-ում այդ օրը միասնական պաշտամունք էր: Երեւանի բոլոր համայնքները, ինչպես նաեւ Աբովյանի ՀԱԵ-ն մեկ հարկի տակ, էին իրենց հովիվների ու առաջնորդների հետ միասին: Պատգամաբերը Աբովյանում ՀԱԵ հոգեւոր հովիվ՝ պատվելի Ավետիք Խաչատրյանն էր, ով խոսեց հրեշտակների ավետիսի 3 կարեւոր խոսքերի՝ Փառքի, խաղաղության ու հաճության մասին, որոնք վերաիմաստավորվեցին Քրիստոսի ծնունդով: Երեւանի մյուս համայնքների հովիվներն առաջնորդեցին պաշտամունքի տարբեր բաժինները: Հավատացյալները հնարավորություն ունեցան նաեւ լսելու ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանի Սուրբ Ծննդյան տեսաուղերձը:

 

Նախորդ
...
X