.
Սուրբ Ծննդյան միջոցառում Աբովյանում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Աբովյան քաղաքում Սուրբ Ծննդյան բարի լուրը մանուկներին ու պատանիներին ավետեց տոնական միջոցառմամբ: Ուրախ երգ ու պարից, ծաղրածուներից ու խաղերից բացի, միջոցառման մասնակիցները լսեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը՝ փոքրիկ բեմականացման միջոցով: Անտառի կենդանիները որոշում են այցելել մանուկ Հիսուսին եւ նվիրել Նրան իրենց սիրտը, այսինքն ապրել Հիսուսին հաճելի կյանք: Բայց խորամանակ աղվեսը, որի նպատակը Հիսուսին մոգերի բերած նվերները գողանալն էր, անտառում իրարանցում է ստեղծում: Արդյունքում Աղվեսը հայտնվում է թակարդում, ու հասկանում, որ միայն ընկերների օգնությամբ կարող է ազատվել այդտեղից: Ընկերները նրան բացատրում են, որ աշխարհում ամենամեծ գանձը Հիսուսի բերած ազտությունն  է մեղքի թակարդից եւ ամեն վատ արարք կներվի, եթե անկեղծ զղջում լինի: Ներկայացումն ավարտվեց մանուկ Հիսուսի մսուրի մոտ՝ անտառի բնակիչների աղոթքով: Տոնական ծրագիրն ամբողջացրեց Ձմեռ պապը, ով ոչ միայն ուրախ ժամանցն ապահովեց, այլեւ երեխաներին նվերներ բաժանեց: 

Նախորդ
...
X