.
Ի հիշատակ Հայ Ավետարանական նահատակների 1915-1918

Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունը ամփոփ տեսանյութ է պատրաստել ի հիշատակ 1915-1918թթ Հայ Ավետարանական նահատակների։ Տեսանյությում հիշատակվում են ՀԱԵ նահատակ հովիվների անունները։

Մինչև 1915թ․-ի ցեղասպանությունը աշխարհում Հայ Ավետարանական համայնքի անդամների թիվը շուրջ 130 000 էր։ Ունեինք 155 կազմակերպված եկեղեցի ու 281 ավետարանչական կենտրոն, 452 դպրոց։ Մեծ Եղեռնի զոհ դարձավ ՀԱԵ համայնքի երկու երրորդը, եկեղեցիներն ու դպրոցները հիմնահատակ կործանվեցին։