.
Հովիվները ՀՈՎՎԻ հետ. «Վերնատուն»

2022թ.-ի մայիսի 16-17-ը, Հանքավանի «Շողիկ» ճամբարում հերթական  «Վերնատունն» էր: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ՀԱԵ 26 հոգեւոր հովիվ միասին սերտեցին, սովորեցին, քննարկեցին ու աղոթեցին: 

Ինչպես 12 աշակերտներն էին իրենց ուսուցչի` Տեր Հիսուս Քրիստոսի հետ վերնատանը ժամանակ անցկացնում, այնպես էլ ՀԱԵ հոգեւոր հովիվներն էին միավորվել Աստծո ներկայության մեջ՝ վայելելով այդ ներկայությունը նաև իրար հետ հաղորդակցության ընթացքում:

Տարիներ շարունակ «Վերնատան» կարեւոր առաքելություններից է նաև  Աստծո Խոսքի սերտողությունը` տարատեսակ զեկուցումների ու դասախոսությունների տեսքով:

Այս անգամ խոսնակը ՀԱԵ Նոյեմբերյանի հոգևոր հովիվ պատ. Դավիթ Բաբայանն էր: Պատվելին ամենայն մանրամասնությամբ սերտել էր Հոբի գիրքը, որը ներկայացրեց հովիվ եղբայրներին երկու բաժնով՝ համեմելով այն թեմատիկ տեսանյութերով:

«Վերնատուն»-ն ավարտվեց հաղորդության պաշտամունքով, որի պատգամաբերը ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ պատվելի Արամ Բաբաջանյանն էր: Պատվելին խոսեց Հովհաննու Ավետարանի 13.1-17 համարների շուրջ՝ ոտնլվան ներկայացնելով որպես հաղորդության կարևոր առանցք:

Նախորդ
...
X