.
«Վերնատուն»՝ հովիվները ՀՈՎՎԻ հետ

2017թ.-ի առաջին «Վերնատուն»-ը՝ փետրվարի 13-14-ը, Արցախի եւ Հայաստանի ՀԱԵ հովիվներին ու օգնականներին մեկտեղեց Ծաղկաձորում: 24 ժամ հոգեւոր հաղորդակցություն, միասնական աղոթքի երկար պահեր, պաշտամունք առ Աստված, Սուրբ Գրքի սերտողություն եւ ուսուցողական թեմաներով զեկուցումներ: Այս անգամ բանախոսը ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր: Հովիվներն ուսումնասիրեցին մեղքի եւ չարի աստվածաբանությունը, ինչպես նաեւ մի քանի գործնական ուսուցումներ հետեւյալ հարցերի շուրջ. 

1.Սատանայի և նրա գործելակերպի
2.Մարդու (Յուդայի) դիրքը չարի նկատմամբ
3.Յիսուսի դիրքը չարի նկատմամբ
4.Յիսուսի դիրքը այն մարդու նկատմամբ, որ չար ունի
5.Մարդու դիրքը Յիսուսի ուսուցման նկատմամբ

«Վերնատուն» ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.eca.am/programs/services/Vernatun-servic

Նախորդ
...
X