.
ՀԱԵ խորհուրդը նոր կազմ ունի

2022 հունիսի 19-21-ը Հանքավանում տեղի ունեցած ՀԱԵ համաժողովի ընթացքում փոփոխվեց նաև ՀԱԵ ղեկավար մարմնի՝ հոգևոր խորհրդի (ՀԽ) կազմը: Խորհրդի կազմում մնալու իրավունքից օգտվելով՝ ծառայությունը կշարունակեն վեր. Ալբերտ Փայտյանը, վեր. Գառնիկ Թութիկյանն ու պատ. Արամ Բաբաջանյանը: 90 պատվիրակի փակ քվեարկության արդյունքում  ՀԱԵ խորհրդի կազմում վերընտրվեց վեր. Ավետիք Խաչատրյանը, կազմը համալրեցին վեր. Արթուր Օչինյանը, պատ. Խաչատուր Խաչատրյանը, Պատ. Արմո Արզումանյանը, պատ. Արման Մարտիրոսյանն ու պատ. Դավիթ Բաբայանը։ 

Այնուհետև, նորակազմ ՀԽ-ն ընտրեց դիվանի կազմը։ Առաջիկայում ՀԽ նախագահությունը կշարունակի վեր․ Ալբերտ Փայտյանը, փոխնախագահը կլինի վեր․ Ավետիք Խաչատրյանը, գանձապահի ծառայությունը վստահվեց վեր. Արթուր Օչինյանին, իսկ ատենադպիրի ծառայությունը կշարունակի պատ. Արամ Բաբաջանյանը։

Նախորդ
...
X