.
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայ Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

2022թ.-ի հունիսի 30-ին Հայ Ավետարանական եկեղեցու պատվիրակությանն իր նստավայրում ընդունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Պատվիրակության կազմում էին ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Հենրիկ Շահնազարյանը, Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. Ժոել Միքայելյանը, Հայկազյան համալսարանի տնօրեն, ՄԱՀԱԵՄ-ի համանախագահ վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը, Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր. դոկ. Ռնե Լևոնյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն պարոն Զավեն Խանջյանը: 

Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Ավետարանական եկեղեցու և Ավետարանչական ընկերակցության բազմաշերտ գործունեությունը հոգևոր, բարեգործական և հումանիտար ոլորտներում:

Պատվիրակները շնորհակալություն են հայտնել նախագահ Խաչատուրյանին հյուրընկալության համար և ներկայացրել են կառույցի կողմից իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել համադրել ջանքերը մարդասիրական և բարեգործական տարբեր խնդիրների հաղթահարման ուղղությամբ:

 

Նախորդ
...
X