.
«Վերնատուն» հովիվների ու երեցկանանց համար

2022թ.-ի հուլիսի 28-29-ը հիանալի առիթ էր Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու բոլոր հովիվների ու երեցկանանց համար, որպեսզի համախմբվեն Հանքավանի Շողիկ ճամբարում՝ Աստծո Խոսքի շուրջ և սերտեն Ծննդոց 1-3 գլուխները: 

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի հրավերով Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության ղեկավար վեր. Կալվին Սաղրյանը տիկնոջ հետ Հայաստանում էր հատուկ այդ առիթով: ՀԱԵ հովիվների համար նախատեսված «Վերնատունն» այս անգամ նաև կանանց համար էր:

2 օր, դասախոսության 6 բաժին, որոնցից յուրաքանչյուրը մանրամասն սերտողություն էր Ծննդոց գրքի առաջին 3 գլուխների կարևոր թեմաների մասին: Վերապատվելի Կալվին Սաղրյանն առաջին բաժնում անդրադարձավ սուրբգրային աշխարհայացք ունենալու կարևորությանը, որը խարսխում է մեզ Աստծուն ու կյանքի համար Նրա հիմնարար սկզբունքներին: Այնուհետև խոսեց՝ ո՞վ է Աստված եւ ո՞վ ենք մենք որպես մարդ, ինչպե՞ս ենք հարաբերվում Նրա եւ մնացած արարչագործության հետ: Սերտողության հաջորդ բաժինները վերնագրված էին՝ «Ուշադրություն Աստծո ստեղծագործության հանդեպ», «Կյանքն Աստծո պարտեզում», «Հարսանիք այգում», «Անհանգստություն այգում», «Դեպի դրախտ վերադարձի ճանապարհը»:

 

Զարմանալի են Աստծո գործերը, թե ինչպե՞ս է Իր խոսքը բացվում նույնիսկ բազմիցս սերտված հատվածներում: Թեև ծննոդ 1-3 գլուխները շատ անգամ են «Վերնատան» մասնակից հովիվները սերտել ու քարոզել, բայց տակավին նոր բաներ սովորեցին ու էլ ավելի խորությամբ հասկացան Աստծո փրկության ճանապարհի կարևոր հանգրվանները։

Նախորդ
...
X