.
Մեկօրյա «Վերնատուն» հովիվների համար

Հուլիսի 18-ին Երևանի Բաղրամյան 18-ում գործող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում հավաքվել էին ՀԱԵ գրեթե բոլոր հովիվները: 31 հովիվ և օգնական հովիվ, այս անգամ միայն մեկ օրով կողք կողքի էին եկել  «Վերնատան»  շրջանակում՝ բացատրական քարոզի հիմնական սկզբունքներն ու գործիքակազմը սովորելու, վերհիշելու:

Դասախոսը՝ վեր. Հովհաննես Բաջանյանը, Կանադայից է, Հայաստանում է միսիոներական առաքելությամբ: Նա սիրով ընդունել էր ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի հրավերը՝ իր գիտելիքներով ու փորձառությամբ կիսվելու ՀԱԵ հովիվների հետ:

«Վերնատուն»-ը սկսվեց փառաբանությամբ, որից հետո ներկայացվեց բանախոսը, և տրվեց հիմնական նյութի 1-ին մասը: Ընդհանուր առմամբ դասախոսությունը բաղկացած էր 3 մասից: Նախ Հովհաննես Բաջայանը խոսեց բացատրական քարոզի սահմանման մասին, այնուհետև ներկայացրեց բացատրական քարոզի պատրաստության և մատուցման հիմնական փուլերը, Աստվածաշնչի մեկնաբանության հիմնական սկզբունքներն ու գործնական քայլերը:     

Դասախոսության ավարտին, վեր. Հովհաննես Հովսեփյանը ՀԱԵ բոլոր հովիվների անունից շնորհակալություն հայտնեց վեր. Հովհաննես Բաջանյանին և խաչքար հուշանվեր հանձնեց: 

2022թ.-ի սեպտեմբերից ՀԱԵ բոլոր հովիվները փորձելու են բացատրական քարոզի շարք սկսել, որից կօգտվեն նաև Սուրբ Գրքի սերտողության կանանց խմբերը:

 

Նախորդ
...
X