.
Աղոթքի կոչ Երևանում տեղի ունեցած պայթյունից տուժածների համար

Քրիստոսով սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու զավակներ: Այսօր Երևանը ցնցվեց Սուրմալու տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից, տուժածների թիվն արդեն անցնում է 60-ը, զոհեր նույնպես կան: Փրկարարներն ու հրշեջները շարունակում են որոնումները:

 

Եկե՛ք միաբանվենք աղոթքով ու խնդրենք Սուրբ Հոգու մխիթարությունն այն ընտանիքների համար, ովքեր այսօրվա պայթյունի հետևանքով կորցրեցին իրենց հարազատներին, համբերություն նրանց համար, ովքեր դեռևս լուր չունեն իրենց հարազատներից, շուտափույթ ապաքինում խնդրենք վիրավորների համար և ապահովություն՝ դեպքի վայրում աշխատող հրշեջների ու փրկարարների համար։

 

«Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց»։

Բ Կորնթացիներին 1.3-4