.
ԱԿՆՈՑ բանավեճերի նախագիծ ՀԱԵ երիտասարդների ու պատանիների համար

ԱԿՆՈՑ, ոչ միայն մանրուքները նկատելու այլև վստահությամբ ասելու համար, որ
«Աշխարհում
  Կարող եմ
  Նոր
  Որակ
  Ցանել
»:

Աշխարհում փոփոխություն բերելը գրավիչ է հնչում, սակայն ամեն բան սկսվում է մեր ներսից:

Հայաստանի տարբեր քաղաքներից 60 պատանիներ ու երիտասարդներ օգոստոսի 28-ից 29-ը Հանքավանի Շողիկ ճամբարում էին՝ բանավիճելու, անհատական ելույթներ ունենանալու, ամփոփելու այն ինչին պատրաստվել էին մի քանի ամիս։

«Ազգային շահը գերակա՞ է արդյոք բնապահպանությունից» թեմայի շուրջ բանավեճերը ընկերային էին, ոչ մրցակցային, քանի որ նպատակը ամբարած գիտելիքներով կիսվելն էր։

Դեմ և կողմ փաստարկները հնչեցնելուց, վերջնական խաղից և ամփոփումից հետո Աստվածաշնչային ճշմարտությունը եկավ հաստատելու՝ մեզ տրված ռեսուրսները չպետք է վատնենք ագահությամբ, տեր լինենք, ինչպես, որ պատվիրել է Աստված։

ԱԿՆՈՑ-ը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Քրիստոնեական Դաստիարակության բաժնի նոր նախագիծն է, որի առաքելությունն է՝ սովորեցնել պատանիներին ու երիտասարդներին քննադատական մտածելակերպ ունենալ, կարողանալ ճիշտ տեղեկատվություն հավաքագրել և ամենակարևորը՝ Աստվածաշնչի տեքստին հավատարիմ մնալ ցանկացած նյութ քննարկելիս, ինչպես նաև կարողանալ առանց բարդույթների արտահայտել սեփական մտքերը։

Բանավեճից բացի, ԱԿՆՈՑ-ի մասնակիցները նաև սեմինարների մասնակցեցին։

Աշխարհում Կարող եմ  Նոր Որակ Ցանել՝ այս գաղափարախոսությամբ բաժանվեցինք՝ լիահույս, որ այսօրվա ցանածը Աստված աճեցնելու է ու ապագայում հունձք է լինելու։

Կհանդիպենք կրկին՝ նոր գիտելիքներով ու քննարկման նոր նյութերով․․․

 

Շուշան Ենգիբարյան
ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից

Նախորդ
...
X