.
Աղոթքի երեկո Բաղրամյան 18-ում

Հաշվի առնելով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը՝ սեպտեմբերի 15-ին նախատեսվող փառաբանության երեկոն կլինի խաղաղության համար աղոթքի պաշտամունք:

Նախկինում տեղեկացրել էինք, որ 

Սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 19:00-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու երիտասարդների ու ծառայողների համար Բաղրամյան 18-ում տեղի կունենա ոչ ֆորմալ պաշտամունք՝ փառաբանության երեկո՝ հատուկ այդ առիթի համար կազմավորված բենդի մասնակցությամբ: Հոգևոր երգերի ու խորհրդածության միջակայքում հատուկ աղոթքի պահեր կլինեն երիտասարդների, մեր երկրի ու եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների համար: