.
Աղոթքի կոչ՝ խաղաղության ու սահմանների ապահովության համար

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերվա տագնապն ու Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան համայն քրիստոնյա հայությանը նաև աղոթքով միաբանվելու մարտահրավեր է: Արդեն հայտնի է, որ կան զոհեր և վիրավորներ… 

Խնդրենք Տիրոջ խաղաղությունը, զոհվածների ընտանիքների համար՝ մխիթարություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում, և ապահովություն սահմանին կանգնած զինվորների համար: 

«Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը»։ Սաղմոս 46:1-2