.
Ա Հովհաննես 4.20
«Եթե մեկն ասի. «Աստծուն սիրում եմ», և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել»։ Ա Հովհաննես 4.20
 
Երբեմն մտածում ենք, որ միայն մեր պաշտամունքով ու աղոթքներով կարող ենք հաճեցնել Աստծուն, սակայն, եթե մեր անձնական կամ հավաքական պաշտամունքը չի անդրադառնում մեր ողջ կյանքի վրա, եթե մեր սերն Աստծո հանդեպ չի անդրադառնում մեր եղբոր հանդեպ սիրո դրսևորմամբ, ապա մեր արածը պարզապես «փարիսեցիական» կեղծավորություն է։ Աստծո հանդեպ սիրո լավագույն կիրառումը եղբորդ սիրելն է։ Եղբայր, ով քո կողքին է, ով ունի քո կարիքը, ով կարող է ճանաչել քո մեջ գործող Աստծուն այդ սիրո գործնական դրսևորմամբ։
Այն կրոնական բարեպաշտությունը, որը չի մղում գործնական սիրո, դատարկաբանություն է, կամ Հովհաննես ավետարանչի խոսքով՝ ստախոսություն։ Մարդը, ով եկեղեցում երգում է «Հա՛յր, սիրում եմ Քեզ», սակայն դառնությամբ է լցված իր ընկերոջ, եղբոր կամ քրոջ հանդեպ, նրա երգը սուտ է։ Իսկ եթե սիրում ենք Աստծուն, եթե իսկապես գիտակցում ենք Քրիստոսի միջոցով Աստծո արածը մեր համար, ապա մեր եղբորն էլ կսիրենք: