.
Միակ ՃԱՆԱՊԱՐՀԸ

«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով...»։ Հովհաննես 14.6

Կա մեկ ճանապարհ։ Այն ճշմարիտ ճանապարհ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ապրել՝ հավիտենական ապրել։

Թովմասի չիմացությունը Հիսուսին առիթ է տալիս պարզաբանման։

Փրկությունն ամբողջովին հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա։ Երեք տերմինների ամբողջությունը՝ ճանապարհ, ճշմարտություն և կյանք, հստակ ցույց է տալիս Հիսուսի միջնորդ լինելը մեր և Հայր Աստծո միջև։ Հիսուսը պարզ ասում է, որ Ինքն է ճշմարիտ ճանապարհն ապրելու համար։ Եվ այս Ճանապարհի, Ճշմարտության և Կյանքի միակ նպատակը Հոր մոտ գնալն է։ Հիսուսի առաքելությունը մեզ՝ կորսվածներիս, դեպի փրկություն տանելն է: 

Ամեն բան հստակ է. միայն Իր միջոցով է մեր փրկությունը: