.
Տերն է Լույսը

«Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց»։ Հովհաննես 1.5

Խավարում Լույսը «ծագեց», բայց այն մնաց աննկատ։ Խավարը չի կարող կլանել ճշմարիտ Լույսը, բայց ի զորու է մեզ հեռացնել Նրանից։ Ինչպես որ աչքի հիվանդությունը թույլ չի տալիս, որ լույսն արտացոլվի, և լույսի բացակության պատճառով մարդու աչքը մնում է խավարի մեջ, այնպես էլ մեղքն արգելք է դառնում, որպեսզի մենք տեսնենք և ճանաչենք Աստծուն։ Հավատն առ Լույսը միակ միջոցն է մեր տեսողության վերականգնման. խավարից, մեղքից, մահից դեպի Լույսը, փրկությունը, Կյանքը։

Լույսը Նրանում է, Տերն է Լույսը։