.
Ի Տեր ննջեց դոկտոր Հովհաննես Ահմարանյանը

Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։

Բ Տիմոթեոսին 4.7-8

Կյանքից հեռացել է աստվածաբան, պատմաբան, գրող դոկտոր Հովհաննես Ահմարանյանը, ում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ծառայողներից շատերը հիշում են որպես Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիայի դասախոս ու 2010-2012թթ.-ին այն ղեկավարած ռեկտոր:  

Ակադեմիայի ուսանողները, ՀԱԵ ծառայողներն ու անդամները խոր ցավով լսեցին դոկտոր Ահմարանյանի մահվան լուրը: Հիշում ենք նրա խոսքերը, թե մի օր բոլորս ավելի լավ վայրում՝ երկնային Արքայության մեջ, մեր Տիրոջ գրկում նորից հանդիպելու ենք: 

Ցավակցում ենք Ահմարանյան ընտանիքին ու աղոթում, որ Սուրբ Հոգու մխիթարությամբ սփոփվեն:

 

Նախորդ
...
X