.
Վայել կերպով ապրեք...

«Միայն թե Քրիստոսի Ավետարանին վայել կերպո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմում եք Ավետարանի հավատի համար»։ Փիլիպպեցիներին 1.27

Վայել կերպով ապրեք...

Այս օրերում այս կոչը նորից լսելու և կոչին հնազանդվելու կարիքը բոլորս ունենք։ Քրիստոսի Ավետարանը նույն Ինքը ՝ Հիսուս Քրիստոսն է՝ Իր մարդեղացմամբ, ինքնազոհ մահով, հարությամբ և համբարձմամբ: Աստված փրկեց մեզ անհնազանդության ընթացքից, որ դեպի կորուստ էր տանում, և հրավիրեց դեպի հնազանդություն` կյանքի շավիղների մեջ քայլելու։

Մենք կանչված ենք ապրելու մեր երկրում, մեր քաղաքում՝ որպես այս երկրի քաղաքացիներ՝ Քրիստոսի ավետարանի սկզբունքներով, աղ և լույս լինելու, ավետարանի ջահը վառ պահելու, փրկության պատգամը տեսանելի և լսելի դարձնելու մեր շուրջը։