.
ՏԻՐՈՋ ՁԵՌՔԸ

«Ահա ինչպես ծառաների աչքերը նայում են իրենց տերերի ձեռքին, ինչպես աղախնի աչքերը իր տիկնոջ ձեռքին, այնպես էլ մեր աչքերը՝ մեր Տեր Աստծուն պիտի նայեն, մինչև որ մեզ ողորմի»։ Սաղմոս 123.2 

Հին օրերում տերերն իրենց սպասավորներին խոսքից առավել ձեռքի շարժումներով էին հրահանգներ տալիս։ Յուրաքանչյուր ձեռքի շարժում ուներ հատուկ իմաստ, և ծառաները նախապես սովորում ու պատրաստվում էին դրա համար։ Այս Սաղմոսի մեջ ծառաների հայացքն ուղղված է դեպի իրենց տերը, մինչև որ նա իր ողորմությունը ցույց կտա. ձեռքի մի շարժումով կդադարեցնի պատիժը և վերջ կդնի տառապանքին։

Եթե քո կյանքում էլ հայտնվել ես մի այնպիսի իրավիճակում, որն այլևս տանելի չէ, հայացքդ ուղղի՛ր Քրիստոսի ձեռքերին՝ Նրան և միմիայն Նրան նայի՛ր։