.
Բ Տիմոթեոս 1.7

«Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության»: Բ Տիմոթեոս 1.7 

 

Աստծո Շնորհի մեջ ապրող անձի կյանքում վախն ու երկչոտությունը տեղ չունեն։ Կատարյալ սերը հեռու է վանում վախը և փոխարենը զինում անհատին զորությամբ, սիրով և ողջամտությամբ։ Աստծուն վստահող ամեն մարդ կանչված է ապրելու իր հավատքի կյանքը համարձակ վկայելով՝ առանց ամոթի, Աստծո կատարյալ սիրո վրա հենված, ամբողջական նվիրումով և հոգևոր կարգապահությամբ։