.
Աստծո ինքնազոհ սերը

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։
Հովհաննես 3.16 

Աստվածաշունչն Աստվածաշնչի մեջ։ Ավետարանի պատգամն ամբողջությամբ ամփոփված է այս համարում։ Աստծո «այնքան» սիրելը տեսանք Իր Միակին տալու մեջ։ Սիրո ամենավեհ դրսեւորումն ինքնազոհ սերն է։ Աստված Ինքն Իրեն տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացողն իրական կյանք ունենա։