.
Հարձակման է ենթարկվել Ալֆորվիլլի ՀԱԵ-ն

Ապրիլի 2-ին, ֆրանսիայի ժամանակով առավոտյան ժամը 6-ին, հարձակման է ենթարկվել Ալֆորվիլլի /Փարիզ, Ֆրանսիա/ Հայ Ավետարանական Եկեղեցին: Անհայտ անձիք հրկիզել են եկեղեցաշենքը: Երիցատանը, որը գտնվում է եկեղեցաշենքի երկրորդ հարկում, եղել են հովիվը՝ Վեր. Ժիլբեր Լեւնոյաննը եւ նրա կինը: Փառք Աստծո, նրանք կարողացել ե ժամանակին նկատել կրակն ու անվնաս լքել շենքը: Կրակը մարել են դեպքի վայր ժամանած հրշեջները: Վերջին շաբաթվա ընթացքում սա երկրորդ նման հարձակումն է այս եկեղեցու վրա: Եկեք միասնաբար աղոթենք Ալֆորվիլլի ՀԱԵ-ի հովվի եւ համայնքի համար, որպեսզի Տերը պաշտպանի նրանց, եւ ամոքի հոգեւոր ցնցումների հետեւանքները:  

Նախորդ
...
X