.
Փառաբանություն Աստծուն

«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։ Ո՞վ Տիրոջ միտքն իմացավ, կամ ո՞վ նրան խորհրդատու եղավ (Ես. 40.13)։ Կամ նրան ո՞վ նախապես մի բան տվեց, որպեսզի դրա հատուցումը նրանից ստանա (Հոբ 41.11)։ Որովհետև նրանից, նրանով ու նրա համար է ամեն բան. նրան փա՜ռք հավիտյան. ամեն»։ Հռոմեացիներին 11.33-36

 

Աստված իշխում է ի հավիտենից եւ ամեն բան, որ գոյություն ունի, ստեղծված է միմիայն Իր նպատակների համար: Բայց մարդու անկումը եւ մեղքն արգելք եղան Աստծո նպատակներին։ Աստված Ինքը նախաձեռնեց Իր ստեղծագործության փրկությունը՝ առանց բացառության։ Ողջ ստեղծագործությունը Նրանից է, եւ Նրանով կարող է միայն նպատակային ընթացք ունենալ։  Ողջ ստեղծագործությունը Նրա համար է՝ Նրան փառավորելու հավիտյանս հավիտենից։