.
Չորսօրյա սեմինար՝ երկամյա կրթական ծրագրի շրջանակներում

Բացատրական քարոզին առնչվող մասնագիտական առարկաները  վերջին ամիսներին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվների սերտողության թեմաներն են: 

2022 թ.-ի վերջում սկսած կրթական երկամյա ծրագրի շրջանակներում ՀԱԵ հովիվներն ու պատրաստվողները 2023 թ.-ի հունվարի 31-ից փետրվարի 3-ը հերթական չորսօրյա սեմինարին էին: Շարունակելով «Հերմենևտիկա» առարկայի ուսումնասիրությունը՝ սեմինարի 34 մասնակիցները սերտեցին սուրբգրային տեքստի հետ աշխատանքի հիմնարար սկզբունքները: 

Այս անգամ փորձառու և սկսնակ հովիվներին միացել էին նաև ՀԱԵ այն երիտասարդ ծառայողները, ովքեր եկեղեցում լավ վկայություն ու հավատարմություն են դրսևորել, և Աստծո Խոսքը գրագետ սերտելու համար գիտելիքներ ձեռքբերելու փափագ են հայտնել: 

Դասընթացի ամեն օրը սկսվել է պաշտամունքով, ավարտվել՝ հոգևոր հաղորդակցությամբ ու աղոթքով: Հովիվներն այս անգամ աղոթքի յուրահատուկ փորձառություն են ունեցել. հեռահար կապ են հաստատել տարբեր պատճառներով դասընթացից բացակա ՀԱԵ հովիվների հետ ու աղոթել նրանց համար, նաև քաջալերվել նրանց աղոթքով: 

Դասընթացի վերջին օրն ավարտվեց Սուրբ Հաղորդության պաշտամունքով:  

ՀԱԵ հովիվները կամփոփեն «Հերմենևտիկա» առարկայի շրջանակներում ստացած գիտելիքները տնային հանձնարարություններով ու քննությամբ, իսկ մայիսի սկզբին, Աստծո ողորմութամբ, կմասնակցեն հերթական սեմինարին՝ սերտելով բացատրական քարոզի հերթական նյութը: 

Նախորդ
...
X