.
Հալեպի Բեթել ՀԱԵ-ն ապաստարան է երկրաշարժից տուժածների համար

Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցնում է 4000-ը, հազարավոր մարդիկ վիրավոր են, դեռ փլատակների տակ են, կամ պարզապես տեղ չունեն գնալու: Մենք՝ հայերս, առավել քան կարող ենք պատկերացնել այն ցավը, անորոշությունն ու տագնապը, որ զգում են այս օրերին այդ արհավիրքից տուժած մարդիկ:

Դժվար է կացությունը հայաշատ Հալեպում, որը 12 տարի պատերազմի արհավիրքներին դիմագրավելուց, տնտեսական ծանր ճգնաժամ անցնելուց հետո այժմ էլ երկրաշարժի հետևանքներն է կրում:

Այսօր Հալեպի Հայ Ավետարանական Բեթել եկեղեցու սրահներն ու բակն ապաստան են դարձել 350 հայ ընտանիքի համար:  Սիրիայի Հայ Ավետարանական համայնքը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նյութական աջակցությամբ ու Մերձավոր Արևելքի  Հայ Ավետարանական եկեղեցիների քաջալերությամբ, առաջիններից մեկն էր, որ արձագանքեց աղետին ու տուժածներին ոչ միայն նյութական, այլև հոգեբանական ու հոգևոր աջակցություն ցուցաբերեց:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ցավակցում, զորակցում է երկրաշարժից տուժածներին ու հատկապես մեր հայրենակիցներին և աղոթում է, որ Աստված ուժ, համբերություն ու զորություն տա այս աղետի թողած հետևանքները հաղթահարելու համար:

Նախորդ
...
X