.
Ճշմարիտ հավատք

«Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից»։ Հռովմեացիներին 10.17

Ասել հավատում եմ, նշանակում է արձագանքել Քրիստոսի ավետարանին՝ լսելով և ընդունելով այն։ Նա, ով կասի հավատում եմ և չի ցանկանա լսել Քրիստոսի մասին և կամ կլսի, բայց չի ցանկանա անձնապես արձագանքել, նրա հավատն անօգուտ է։ Քրիստոսին անձնապես ճանաչելը, Նրան քո կյանքի Տերն ու Փրկիչը դավանելը և Նրա Խոսքը, Նրա ուսուցումները և պատվերները համոզումով ապրելն է մեր հավատի էությունը և նպատակը։ Նա, ով կասի հավատում եմ՝ առանց Քրիստոսի հետ հաղորդակցության, նա ոչինչ չգիտի հավատի մասին։