.
Ապրիլի 24: Երթ դեպի Ծիծեռնակաբերդ

 Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու անդամները, տարիներ շարունակ գնում են միասնական քայլերթով: Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներից Երեւան ժամանած համայքներն այս տարի եւս, հոգեւոր հովիվների առաջնորդությամբ, հավաքվեցին մեկտեղ եւ քայլեցին մինչեւ Ծիծեռնակաբերդ, որտեղ, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցների հետ միասին, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, որի հազարավոր զավակներ ցեղասպանվեցին, հարյուրավոր եկեղեցիներ ու դպրոցներ քանդվեցին Օսմանյան Թուրքիայում, իսկ վերապրածները շարունակեցին իրենց ծառայությունը սփյուռքում, ՀԻՇՈՒՄ Է ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ, որպեսզի արդարությունը վերականգնվի, բռնագրավված հողերը վերադարձվեն, եւ Հայ ժողովուրդը՝ վերագտնելով հայրենի հողը, շրջի կյանքի սեւ էջն ու  ապրի նոր ու լուսավոր, խաղաղ ու առանց ատելության ապագայով:    

Նախորդ
...
X