.
Քայլերթ դեպի Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի, հարգանքի, խոնարհման, մարդկային ոճրագործությունը հիշելու և դատապատելու օր է:

Ապրիլի 24-ը, անկախ եղանակային պայմաններից, քայլերթով Ծիծեռնակաբերդ հասնելու և անմար կրակին ծաղիկներ խոնարհելու օր է նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվների, ծառայողների ու համայնքի անդամների համար:

Այս տարի ևս Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին
, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի գրասենյակի ղեկավար կազմի ու աշխատակիցների հետ միասին, բարձրացավ դեպի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որտեղ ծաղիկներ խոնարհելուց հետո լուռ աղոթք բարձրացվեց առ Աստված: 

Նախորդ
...
X