.
Դասընթաց ՀԱԵ հովիվների և պատրաստվողների համար

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովվական կազմն ու երիտասարդ ծառայողները շարունակում են սովորել Աստվածաշունչը սերտելու մեթոդները՝ բացատրական քարոզի շրջանակներում:

2023թ.-ի մայիսի 2-ից 5-ը Հանքավանում տեղի ունեցավ 2022 թ.-ի վերջում մեկնարկած կրթական երկամյա ծրագրի շրջանակներում 3-րդ 4-օրյա հանդիպում-սեմինարը:

Այս անգամ թեման բացատրական քարոզի աստվածաշնչյան հիմքերն էր: Սեմինարի ընթացքում մոտ 30 մասնակից ուսումնասիրեց աստվածաշնչյան ուսմունքը խոսքը հռչակելու կամ ազդարարելու մասին, անդրադարձավ քարոզելու անհրաժեշտությանը, աղբյուրին, ձևին, նպատակին, քարոզի գնահատմանը, քարոզչի բնավորությանը, ինչպես նաև Սուրբ Հոգու դերին՝ քարոզելու մեջ:

Դասընթացների խիտ գրաֆիկը սկսվում ու ավարտվում էր Աստծո հետ հաղորդակցությամբ. առավոտյան՝ պաշտամունք, երեկոյան՝ հոգևոր հաղորդակցություն և աղոթք: Սեմինարի վերջին օրը նաև Սուրբ Հաղորդության պաշտամունք եղավ:

Դասընթացից ստացած գիտելիքները մասնակիցները կամփոփեն տնային հանձնարարություններով ու քննությամբ:

Նախորդ
...
X