«Հուսահատ մարդուն անհրաժեշտ է բարեկամների օգնությունը, թեկուզ նա Ամենակարողի վախն էլ թողած լինի»։ Հոբ 6.14
Բարեկամությունը միայն լայն օրերի և մեր պատկերացումների համաձայն չէ։ Իրական բարեկամությունը տեսանելի է դառնում նեղության, ցավի և տառապանքի ժամանակ։ Օրինակ, երբ ընկերդ քո ուզած կամ պատկերացրած ընթացքի մեջ չէ, երբ քո կարծիքով ընկերդ Աստծուց կրում է արժանի պատիժն իր կատարած որևէ սխալի համար, երբ նա արժանի է քո կարծեցյալ քննադատությանը և մեղադրանքներին, բայց դու հավատարմորեն շարունակում ես առաջարկել քո բարեկամությունը և պատրաստակամորեն լուռ կանգնում ես նրա կողքին՝ իր ցավի, նեղության կամ պատահածի մեջ։ Հուսահատության մեջ մարդիկ խոսքերից առավել քո սիրո և բարեկամության կարիքն ունեն։
Հոբի ընկերներից Եղիփազը չվարվեց իրական բարեկամի պես, իսկ ինչպիսի՞ բարեկամ ես դու քո ընկերոջ համար։