.
«Վերնատուն» աղոթքի շուրջ

2023թ.-ի հունիսի 5-6-ը Հանքավանի Շողիկ ճամբարը կրկին դարձել էր «Վերնատուն» Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվների համար: Այս անգամ Հայաստանի հովիվներին միացել էին նաև Եվրազիայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության Սոչիի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հովիվները: 

«Վերնատան» խոսնակը ՀԱԵ Մոսկվայի հոգևոր հովիվ՝ վեր. Մասիս Հակոբյանն էր, ով իր հոգևոր եղբայների հետ բաժնեկցեց աղոթքի շուրջ սեփական փորձառության ու սերտողության արդյունքները: Վեր. Մասիսը խոսեց հետևյալ թեմաների շուրջ՝ «Աղոթքի արժեքը»,  «Աստծո պատասխանի խոչընդոտները», «Աստծո հատկանիշներն աղոթքներում», «Աստծո գործերն աղոթքներում», «Աղոթքի պլանավորում»: 

Հովիվները նաև միասնական պաշտամունքների, աղոթքի հատուկ պահերի և Սուրբ Հաղորդության առիթ ունեցան: 

 

Նախորդ
...
X