«Հիսուսը նրան ասաց. "Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով"»: Մատթևոս 22.37
Սիրտը, հոգին և միտքը ներկայացնում են ամբողջական մարդուն: Հիսուս Քրիստոսը, օրենսգետի հարցին ի պատասխան, որպես ամենամեծ և առաջին պատվիրան՝ Օրենքի գրքից հիշեցնում է Աստծուն ամբողջ էությամբ՝ մեր ներուժով և ողջ կարողությամբ սիրելը:
Աստծուն սիրելն անկեղծ և կատարյալ նվիրում է ենթադրում: Այն չի բավարարվում միայն խոսքերով, գեղեցիկ նախադասություններով կամ արարքներով: Աստծուն ամբողջ էությամբ սիրելն արտահայտվում է Իր Խոսքի հանդեպ մեր հավատարմությամբ, Իրեն վստահելով և Իր Խոսքին հնազանդվելով: Աստծո Խոսքը պետք է սնուցի մեր սիրտը, թափանցի մեր հոգին ու ներաշխարհը և պարուրի մեր միտքը՝ վերափոխելով մեր կյանքը, արժեհամակարգը և ընթացքը՝ Աստծո նպատակների համաձայն:
Անկեղծորեն քննե՛ք Ձեր սերն Աստծո հանդեպ: