.
ՀԱԵ խորհուրդը նոր անդամներ ունի

2023 հունիսի 25-27-ը Հանքավանում տեղի ունեցած ՀԱԵ համաժողովի ընթացքում փոփոխվեց ՀԱԵ ղեկավար մարմնի՝ հոգևոր խորհրդի (ՀԽ) կազմը: Խորհրդի կազմում մնալու իրավունքից օգտվելով՝ ծառայությունը կշարունակեն վեր. Արթուր Օչինյանը, վեր. Ավետիք Խաչատրյանը, վեր. Վարդան Ափինյանը, պատ. Դավիթ Բաբայանը, պատ. Արման Մարտիրոսյանը, պատ. Արմո Արզումանյանը, պատ. Խաչատուր Խաչատրյանը: 85 ներկա պատվիրակի փակ քվեարկության և Արցախի 3 պատվիրակի օնլայն քվեների արդյունքում ՀԱԵ խորհրդի կազմում վերընտրվեց վեր. Ալբերտ Փայտյանը, կազմը համալրեցին վեր. Հրանտ Բադալյանը, վեր. Արամ Մկրտչյանը, պատ. Մհեր Շարբաթյանը։ 

Այնուհետև, նորակազմ ՀԽ-ն, դարձյալ փակ քվեարկությամբ ընտրեց դիվանի կազմը։ Հոգևոր խորհրդի նախագահությունը կշարունակի վեր․ Ալբերտ Փայտյանը, փոխնախագահը դարձյալ վեր․ Ավետիք Խաչատրյանն է, գանձապահի ծառայությունը կշարունակի վեր. Արթուր Օչինյանը: Դիվանի կազմում փոխվեց միայն ատենադպիրը. Հոգևոր խորհրդի հանդիպումներն այսուհետ կարձանագրի պատ. Դավիթ Բաբայանը։

Նախորդ
...
X