.
Բակային ճամբար՝ պաշարված Արցախում

«Մեզ համար պաշարված Արցախում ճամբար իրականացնելն անհրաժեշտություն էր...»,- միաձայն ասում են Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Արցախի ծառայողները, ովքեր հուլիսի 10-21-ը, երկու հերթափոխով, 175 մանուկի առօրյան լցրին Աստծո Խոսքով, ուրախ խաղերով ու Աստծո առաջնորդությամբ իրականություն դարձրին ամենամյա ամառային բակային ճամբարը:

Այս ճամբարը յուրահատուկ էր ամեն առումներով, որովհետև այն կազմակերպվեց նեղության և կարիքի օրերին, երբ նույնիսկ հաց գտնելը մեծ դժվարություն է։ Բայց փառք ենք տալիս Աստծուն, որ Նա հավատարիմ ու հոգացող Աստված է։

«Կամավոր ծառայողական խմբի առջև խնդիր էր դրված` մոտենալ ծառայությանն այն գիտակցմամբ, որ հնարավոր է այլևս չունենանք նման հնարավորություն՝ Արցախում վկայել Աստծո մասին։ Եվ ամեն մեկի մոտեցումից, գործը սրտանց բռնելու ձգտումից և, իհարկե, Տիրոջ առաջնորդությամբ մենք ունեցանք այս հաջողված ճամբարը»,- պատմում են ծառայողները։

2023 թ.-ի ճամբարը ՀԱԵ Արցախի քրիստոնեական դաստիարակության պատմության մեջ կմնա որպես ամենադժվար (ճգնաժամային) պայմաններում իրականացված ճամբար։

Նախորդ
...
X