.
ՀԱԵ կանայք կսերտեն Պողոսի երկրորդ նամակը Թեսաղոնիկեցիներին

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց խմբերում հոկտեմբերի 10-ից կսկսեն սերտել Պողոս առաքյալի 2-րդ նամակը՝ ուղղված Թեսաղոնիկեցիներին: Առաջին նամակի սերտողությունն ավարտվել էր ամռանը:

Այդ առիթով նախ վերապատրաստվեց ՀԱԵ կանանց խմբերում ծառայող մոտ 50 առաջնորդ:

Սեպտեմբերի 16-ին, Երևանում՝ տեղի և հարակից շրջանների, սեպտեմբերի 23-ին, Սիսիանում՝ Սյունիքի մարզի, իսկ սեպտեմբերի 30-ին, Վանաձորում՝ Հայաստանի հյուսիսային շրջանների ՀԱԵ կանանց խմբերի ծառայողները ծանոթացան սերտողության նյութին:

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն անդրադարձավ նամակի ներածությանը, այնուհետև, գլուխ առ գլուխ խոսեց հիմնական թեմաների ու կարևոր շեշտադրումների մասին:

ՀԱԵ կանայք Պողոսի երկրորդ նամակը կսերտեն մինչև 2024թ.-ի փետրվարը: Մինչ այդ կանանց աշխատանքային խումբը կնախապատրաստի հետագա սերտողությունների թեմաները:  

Նախորդ
...
X