.
ՀԱԵ ավագ հոգևոր հովվի շնորհավորանքի խոսքը՝ ուղղված ուսուցիչներին

«Երեխային կրթի՛ր՝ իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից»

Առակաց 22․6

 

Ո՞վ է ուսուցիչը։ Նա, ով միայն գիտելի՞ք է փոխանցում։ Ո՛չ, երբեք։ Իրական ուսուցիչը փոխանցում է շատ ու շատ գիտելիքներ և միևնույն ժամանակ սովորեցնում է ապրել ու կյանքի կոչել դրանք աշակերտի կյանքում։

Կրթությունը գործիք է «իրական ուսուցչի» ձեռքում և միջոց՝ ապահովելու ազգի, հասարակության վաղվա դիմագիծը։

Մենք այսօր մեր երեխաների՝ վաղվա սերնդի ապագան վստահել ենք առաքելության հստակ գիտակցում ունեցող մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդ կերտելուն, վաղվա սերնդի համար ապագա ապահովելու նվիրյալ գործին։

Եվ գիտելիքներից բարձրագույնը՝ աստվածճանաչողությունն է՝ համաձայն Աստծո Խոսքի։ Դա այն ճանապարհն է, որ ամեն մանուկի համար կանչված ենք ապահովելու, որպեսզի նա ծով գիտելիքների հետ զուգահեռ՝ ստանա նաև այդ ճանապարհին համապատասխան ուսուցում՝ անձնապես ճանաչելու իրեն ստեղծող, սիրող Աստծուն ու կառուցելու իր կյանքն ու ապագան այդ ճանաչողության միջոցով։

ՀԱԵ-ն շնորհավորում է այս առաքելությամբ լծված բոլոր ուսուցիչներին և աղոթում ու մաղթում, որ հայ մարդ կերտելու առաքելությունը շարունակվի խաղաղ ու անվտանգ օրերում՝ հայրենիքում և դրա սահմաններից դուրս։

Շնորհավո՛ր տոնդ, իրակա՛ն ուսուցիչ։

 

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ՝

վեր. Հովհաննես Հովսեփյան