.
ՀԱԵ-ում մեկնարկել են բակային ճամբարները

Մանուկների ու պատանիների ամառային հանգիստն արդյունավետ եւ հետաքրքիր կազմակերպելու նպատակով Հայաստանյայաց Ավետարանական եկեղեցին Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության աջակցությամբ,  Հայաստանի ու Արցախի տարբեր քաղաքներում բակային ճամբարներ է իրականացնում:

Աբովյան քաղաքում բակային ճամբարը սկսվեց հունիսի 19-ին եւ տեւեց 7 օր: Այդ օրերին 110 երեխա հնարավորություն ունեցավ լսելու Քրիստոսի Բարի Լուրը, մասնակցելու Աստվածաշնչյան դասերին: Ճամբարային օրերին երեխաները լսեցին Աստվածաշնչյան պատմություններ, որոնք բացահայտեցին Հիսուս Քրիստոսին որպես «Բարի հովիվ», «Կենաց Հաց», «Հարություն», «Աշխարհի Լույս» եւ «Ճանապարհ»: Հոգեւոր կրթությանը զուգահեռ, երեխաները առավոտյան ժամը 10-ից մինչեւ 15.00-ը դահլիճային ու էստաֆետային խաղեր էին խաղում, միասին ճաշում էին, երգել ու պարել սովորում, զվարճալի տիկնիկային թատրոններ ու ներկայացումներ դիտում, ձեռային աշխատանքներ պատրաստում: Ճամբարի վերջին օրը համերգային ծրագրով հանդես եկավ մանկական հոգեւոր երգերի հեղինակ եւ կատարող Թամար Ալբարյանը: Երգերի միջակայքում Թամարը տարատեսակ քիմիական փորձերով ոչ միայն զարմացրեց երեխաներին, այլեւ ամփոփեց ճամբարի ընթացքում  երեխաների լսած Աստվածաշնչյան թեմաները՝ եւս մեկ անգամ անդրադառնալով Աստծո Փրկության Բարի Լուրին:  

Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու Բաղրամյան 18-ի «Էմանուել» բակային ճամբարը մեկ շաբաթ շարունակ իր հարկի տակ համախմբեց ավելի քան 100 երեխայի՝ կենտրոն և հարակից այլ վարչական շրջաններից: Բակային ճամբարի ընթացքում երեխաները Աստվածաշունչը սերտելուն զուգահեռ, մեկ ընտանիքի պես, դրսեւորեցին իրենց շնորհներն ու վայելեցին ամառային հանգիստն իր բոլոր յուրահատկություններով՝ ջրային խաղեր, լողավազան, ձեռային աշխատանքներ, պարեր եւ այլն: Մեկշաբաթյա ճամբարական կյանքը ավարտվեց կիրակնօրյա  պաշտամունքով, որին մասնակցեցին երեխաները, ծնողներն ու եկեղեցու անդամները: Երեխանեը պաշտամունքին երգեցին ճամբարի ընթացքում սովորած հոգևոր երգերը, իսկ եկեղեցու հովիվ Վեր. Հովհաննես Հովսեփյանը ճամբարականների համար օրհնության աղոթք բարձրացրեց: 
Այս տարի ևս ճամբաիրն իր մասնակցությունը բերեց եգչուհի Թամար Ալբարյանը: Երգչուհու ներկայությունը յուրօրինակ աշխուժություն հաղորդեց ճամբարականների կյանքին:
Բակային Ճամբարն իրականություն դարձավ Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու ՔԴ բաժնի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության համատեղ ջանքերով: Ճամբարականներին  խաղեր և հոքևոր գրականություն նվիրեց «Բիբլիական   Միավորում» ԿՄ ՀԿ-ն:

Ստեփանավանում մանուկների բակային ճամբարը երկու հերթափոխով իրականացվեց: Սկզբում՝ հունիսի 12-16-ը Ստեփանավանի ՀԱԵ-ն հյուրընկալեց 108 մանուկի, այնուհետեւ՝ հուլիսի  3-7-ը եւս 105-ի: Ճամբարի  մասնակիցները  Ստեփանավանի եւ հարակից  4 գյուղերից  7-13 տարեկան մանուկներն էին:  Ճամբարային  5 օրերի  ընթացքում  երեխաները  հնարավորություն  ունեցան  լսելու  Աստվածաշնչյան  պատմություններ, հասկացան,  որ  Աստված  իրենց  հրավիրել  է  դառնալու  Աստծո  զավակները,  նմանվել  Հիսուսին  և  լինել  արդար, օգնող, ներող  ու  պատրաստ  մարդկանց  պատմելու  Աստծո  սիրո  մասին:  Հոգևոր  կրթությանը  զուգահեռ  երեխաները  էստաֆետային  ու  դահլիճային  խաղեր խաղացին, սովորեցին  երգել, պարել,  զվարճալի  տիկնիկային  թատրոններ ու  ներկայացումներ դիտեցին, գեղեցիկ  ձեռային  աշխատանքներ պատրաստեցին: Բակային ճամբարի ընթացքում  երեխաները  նոր  ընկերներ  ձեռքբերեցին, գյուղի  և  քաղաքի  երեխաները մտերմացան, վայելեցին  Աստծո  սերը  և  վերադարձան  տուն:

Նախորդ
...
X